Մարտի 30-ին իրանական լրատվամիջոցները հայտնեցին են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ)-ի ծովային ուժերի հրամանատարի՝ Ալիռեզա Թանգսիրիի զոհվելու մասին։ Իսրայելական կողմն ավելի վաղ էր հայտարարել իրանցի բարձրաստիճան զինվորականի սպանության մասին, սակայն Իրանում դեռևս չէին հաստատում այդ լուրերը։
Թանգսիրին Իրանի առանցքային զինվորականներից էր, որն, ի թիվս այլ հարցերի, համակարգում էր Հորմուզի նեղուցում ընթացող գործողությունները։
Փետրվարի 28-ից Իրանի դեմ մեկնարկած՝ ԱՄՆ-ի ու Իսրայելի հարվածների հետևանքով սպանվել են Իրանի ռազմաքաղաքական թևի մի շարք առանցքային պաշտոնյաներ, այդ թվում՝ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին։
Թանգսիրիից առաջ սպանված ամենաբարձր պաշտոնյան պաշտոնյան Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին էր, որը զոհվել էր հրթիռային հարվածների հետևանքով մարտի 17-ին։
The post Իրանը հաստատել է Պահապանների կորպուսի ծովային ուժերի հրամանատարի մահվան փաստը appeared first on CIVILNET.