Իրանը կկատարի ԱՄՆ բոլոր պայմանները, եթե չանի՝ երկիր չի ունենա․ Թրամփ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդել է, որ Թեհրանի իշխանությունները կկատարեն ԱՄՆ բոլոր պահանջները, հակառակ դեպքում նրանք «երկիր չեն ունենա»։

«Նրանք կհրաժարվեն իրենց միջուկային զենքից։ Նրանք մեզ կտան միջուկային փոշի։ Նրանք կանեն այն ամենը, ինչ մենք կցանկանանք։ Սակայն, եթե նրանք դա չանեն, նրանք երկիր չեն ունենա»,- ասել է նա լրագրողներին իր ինքնաթիռում։

Ամերիկացի առաջնորդը Նաթանզի, Ֆորդոյի և Իսֆահանի օբյեկտներում պահվող նյութերը անվանում է «միջուկային փոշի»։ Իրանի միջուկային ծրագրի այս օբյեկտները ռմբակոծվել են ԱՄՆ-ի կողմից 2025 թվականին։

Leave a comment