Արարատի մարզում «ԿամԱԶ»–ը բախվել է մի քանի մեքենայի և կողաշրջվել. կա 1 զոհ, 1 վիրավոր

https://arm.sputniknews.ru/20260330/ararati-marzum-kamazy-bakhvel-e-mi-qani-meqenaji-ev-kvoghashrjvel-ka-1-zvoh-1-viravvor-100390146.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/1b/24626327_0:0:1420:1065_1920x0_80_0_0_d38d325e0966057d8d41091f7b2105c4.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

վթար, վթար, պատահար, սպանություն, գողություն, զոհ, արարատի մարզ, տուժածներ, «կամազ»

վթար, վթար, պատահար, սպանություն, գողություն, զոհ, արարատի մարզ, տուժածներ, «կամազ»

Բաժանորդագրվել

Բացի «ԿամԱԶ»-ից բոլոր ավտոմեքենաները եղել են կայանված, նրանց մի մասը վերածվել է մետաղե ջարդոնի։

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. Այսօր՝ մարտի 30-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Կա մեկ զոհ, մեկ վիրավոր։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

«Ժամը 09:10-ի սահմաններում «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարը Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի «Երասխի կարցևոյում»՝ արագաչափի հարևանությամբ, բախվել է «Նիսան Տիդա», «Մերսեդես», «Օպել», «Տոյոտա Ռավ 4» մակնիշի ավտոմեքենաներին և ավտոքարշակին»,–գրում է կայքը։

Բախումից հետո «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է և հայտնվել ճանապարհի մեջտեղում։

Վթարի հետևանքով 2 տուժած տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն, որոնցից մեկը մահացել է` գիտակցության չգալով։

Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների, վիրավորի և մահացածի ինքնությունը։

Կայքը գրում է, որ բացի «ԿամԱԶ»-ից բոլոր ավտոմեքենաները եղել են կայանված, և նրանց մի մասը վերածվել է մետաղե ջարդոնի։

Ապրիլի 1-ից ԱՊՊԱ համակարգում կբարձրանան հատուցման սահմանաչափերը. մանրամասներ

Leave a comment