ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները կարող են տեղի ունենալ Պակիստանում՝ առաջիկա օրերին։ CNN-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Պակիստանի արտգործնախարար Իսհակ Դարը՝ Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի արտգործնախարարների հետ խորհրդակցություններից հետո։
Դարի խոսքով՝ և՛ Իրանը, և՛ Միացյալ Նահանգները աջակցում են Իսլամաբադում բանակցություններ անցկացնելու նախաձեռնությանը։ Սպիտակ տունը դեռևս մեկնաբանություն չի տվել, սակայն CNN-ը հաղորդում է, որ մի քանի օր առաջ Դոնալդ Թրամփի վարչակազմի աղբյուրները հայտնել են, որ ԱՄՆ-ն փորձում է Պակիստանում կազմակերպել հանդիպում՝ կապված Իրանի հետ պատերազմի ավարտին։
Պակիստանի արտգործնախարարը նաև հայտնել է, որ հեռախոսազրույցներ է ունեցել Չինաստանի արտգործնախարար Վան Իի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ, և նրանք նույնպես աջակցել են բանակցությունների անցկացմանը։