Երեք օրում բացահայտվել է 232 հանցագործություն, գրանցվել է 32 ավտովթար. ՆԳՆ ոստիկանություն


Մարտի 27-30-ը ՀՀ-ում բացահայտվել է 232 հանցագործություն, որոնցից 11-ը՝ նախկինում կատարված: Այդ մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:


Մասնավորապես՝


  • 37 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,

  • 30 դեպք՝ ֆիզիկական ներգործության,

  • 24 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,

  • 22 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,

  • 18 դեպք՝ հոգեկան ներգործության,

  • 10 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,

  • 9-ական դեպք՝ խուլիգանության, փաստաթղթի կեղծիքի,

  • 8 դեպք՝ խարդախության,

  • 5-ական դեպք՝ զենք-զինամթերքի առգրավման, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության կանոնները խախտելու,

  • 4 դեպք՝ ինքնիրավչության,

  • 3 -ական դեպք՝ թմրանյութի իրացման, անհետաձգելի միջամտության որոշման պահանջները չկատարելու,

  • 2-ական դեպք՝ շորթման, գրավառուին վնաս պատճառելու, թմրանյութի մաքսանենգության, հետամտելու։


Բացահայտվել են նաև ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, կաշառք տալու, ստանալու միջնորդության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, ծառերը-թփերը ապօրինի հատելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավելու, ազատությունից ապօրինի զրկելու, երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, սուտ մատնության և այլ դեպքեր։


Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել են՝


  • 7 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 2 դեպք՝ բնակարանային գողության,

  • 1-ական դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու, խարդախության։


Հայտնաբերվել է 14 հետախուզվող, կամավոր ներկայացել է 3-ը։


Հայտնաբերվել է 3 անհայտ կորած։


Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 6 դեպք։


ՃՏՊ վիճակագրություն


Անցած 3 օրում գրանցվել է 32 ավտովթար․ 48 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Դիտումների քանակ2

Leave a comment