Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ուժեղ կարձագանքի իր թիրախների վրա Իրանի հարձակումներին

Քաղաքականություն

31.08.2026 | 19:44

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը պատասխան հարվածներ կհասցնի Մերձավոր Արևելքում ամերիկյան թիրախների վրա Իրանի հարձակումներին, քանի որ երկարատև դադարից հետո պատերազմը կրկին թեժացել է, հայտնում է Fox News-ը։

«Մենք նրանց շատ ուժեղ կհարվածենք։ Պատասխան կլինի»,- Fox News-ի լրագրողի հետ կարճ զրույցում հայտարարել է Թրամփը՝ նկատի ունենալով Իրանի հարձակումները, որոնք, իրենց հերթին, պատասխան էին Հորմուզի նեղուցում գտնվող իրանական կղզու ուղղությամբ ԱՄՆ-ի հասցրած հարվածներին։

Բացի այդ, Թրամփը հայտարարել է, որ Իրանը «պաշտոնապես ձախողված պետություն է», որի ղեկավարությունը հիմնվում է հորինված պնդումների վրա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment