Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայերենով շնորհակալություն է հայտնել Հայաստանին

https://arm.sputniknews.ru/20260330/irani-artgvortsnakharar-abbas-araghchin-hajerenvov-shnvorhakalutjun-e-hajtnel-hajastanin-100384867.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/19/87125216_0:0:1365:1023_1920x0_80_0_0_bc4fe4c280c1ff03f46ef325c1bdd82a.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

աբբաս արաղչի, իրանի իսլամական հանրապետություն, հայաստան, հայաստան–իրան գործակցություն, օգնություն, հումանիտար օգնություն, մերձավոր արևելք

աբբաս արաղչի, իրանի իսլամական հանրապետություն, հայաստան, հայաստան–իրան գործակցություն, օգնություն, հումանիտար օգնություն, մերձավոր արևելք

Բաժանորդագրվել

Հայաստանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան:

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik.Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայերենով շնորհակալություն է հայտնել Հայաստանին մարդասիրական օգնության համար։

Ավելի վաղ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը տեղեկացրել էր, որ Հայաստանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան (հիմնականում դեղորայք)։

«ՀՀ կառավարության և ժողովրդի աջակցությունը Իրանի ժողովրդին` իրանցիների տեղափոխման և մարդասիրական օգնության հարցերում, մեծ գնահատանքի է արժանի։ Իրանի և Հայաստանի դարավոր կապը դժվար պահին կրկին ցույց տվեց իր ամրությունը, և եղբայրական այս քայլերը կմնան Իրանի ժողովրդի հիշողության մեջ»,–գրել է նա X–ի իր միկրոբլոգում։

Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Մարտի 17-ին սպանվեց Իրանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին։
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:

Leave a comment