ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News
Ծաղկազարդի տոնին Մոսկվայի Սուրբ Պայծառակերպություն Մայր տաճարում Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի նախագահությամբ օրհնվեցին և ժողովրդին բաժանվեցին կանաչ ճյուղերը։
Եզրաս Սրբազանը պատգամ ուղղեց մանուկներին․
«Ձեր ձեռքերում պահած կանաչ ճյուղը թող դառնա հույսի խորհրդանիշ՝ վաղվա պայծառ օրվա համար, լավ սովորեք և բարի գործեր կատարեք»։