Լրագրող Սյուզի Բադոյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հենց հիմա վճռվում է 2 դպրոցական եղբայրների քրեական կամ երախտավոր հավատացյալի ճակատագիրը…
..Նայած` ինչ դատավոր նրանց բաժին կհասնի…
Պարզվում է` այս ուշ գիշերին ԶՊՎ-ում են պահվում Սուրբ Աննայի բակում Նիկոլի գալուն այսօր բուռն արձագանքած երկու տղաները, որոնք ընդամենը դպրոցականներ են` Դավիթ ու Միքայել Մինասյան եղբայրները:
Դավիթն ու Միքայելը Երեւանի թիվ 29 ավագ դպրոցի շատ օրինակելի եւ գերազանց սովորող աշակերտներ են, այո′
ԳԵՐԱԶԱՆՑ ՍՈՎՈՐՈՂ աշակերտներ:
Եվ երկուսն էլ մոր տառապանքով, մոր ջանքերով մեծ երազանքներ ունեին` իրենց վառվռուն երիտասարդության ու լուսավոր ապագայի համար:
Բայց այս երկու աշակերտների ապագան հիմա զոհասեղանին կդնեն երեւի Նիկոլին քծնելու պատրաստ, շեֆապաշտ մի երկու ստրկամիտ քննիչներ` հաշվի չառնելով անգամ մի շատ կարեւոր փաստ` Դավիթի ու Միքայելի համեստ ընտանիքը լրիվ ապաքաղաքական է ու դա շատերը կվկայեն:
Բայց հիմա մեղավոր վիճակում է հայտնվել, ինչ է թե`
դաստիարակել է 2 զուսպ, հավատավոր զավակ, ընդամենը Եկեղեցու հավատավոր երիտասարդներ, ովքեր լսել ու կարդացել են ընդդեմ Եկեղեցու պոռոտախոսությունները եւ շատ բնական է, որ վիրավորված կլինեին:
Հիմա
Էս սիրուն տղերքին, նոր կյանք մտնող տղերքի համար պիտի երանի տանք, որ մի դաժան դատավոր չհանդգնի զոհաբերել իրենց` հանուն կարիերայի:
Չփորձի Մասիսը Ֆարխոյան կամ մեկ ուրիշը այս երկու ապագա զինվորներին, երկու գերազանց սովորող ձագերին քրեական հոդված մեղսագրելով` խեղել նրանց ապագան դեպի կալանավայր ու դեպի հանցավոր աշխարհ տանել:
Իրենց ապագան նոր նոր է սկսվում, մարդիկ
Խնայեք..
Խնայեք, Աստված սիրեք, հարգեք նրանց կարծիքը ու մի տարեք էս ձագերին խուժան հանցավոր աշխարհի նկուղներ:
Ափսոս են, մեղք մի վերցրեք ձեր վրա:
ՈՉԻՆՉ ՀԱՎԵՐԺ ՉԷ»: