Երևանում բախվել են ավտոմեքենաներ․ կա 4 տուժած

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մարտի 29-ին՝ ժամը 16:25-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մարգարյան փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Kia» և «Chevrolet» մակնիշների ավտոմեքենաները․ չորս տուժած հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, սահմանազատել տարածքը և տուժածներին մոտեցրել շտապօգնության մեքենային։

Leave a comment