Ուկրաինայի ԶՈւ-ն գնդակոծում է Զապորոժիեի մարզի Էներգոդար քաղաքը, այն հոսանքազրկված է

https://arm.sputniknews.ru/20260329/ukrainaji-zu-n-gndakvotsum-e-zapvorvozhiei-marzi-energvodar-qaghaqy-ajn-hvosanqazrkvats-e-100378488.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/1d/100378313_0:0:2729:2047_1920x0_80_0_0_9c7d0c851f4dcfa084b378c89890ceb9.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

էներգոդար, զապորոժիե, ատոմակայան, ռուսաստան, ուկրաինա, պատերազմ

էներգոդար, զապորոժիե, ատոմակայան, ռուսաստան, ուկրաինա, պատերազմ

Բաժանորդագրվել

Վնասի աստիճանը դեռ դժվար է պարզել, նշել է քաղաքապետը։

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի — Sputnik. Զապորոժիեի մարզի Էներգոդար քաղաքը մնացել է առանց էլեկտրաէներգիայի Ուկրաինայի զինված ուժերի կողմից հրետակոծության պատճառով։ Այդ մասին հաղորդել է քաղաքապետ Մաքսիմ Պուխովը։

«Էներգոդարը հոսանքազրկվել է Ուկրաինայի զինված ուժերի կողմից հրետանային հարվածի հետևանքով։ Վնասի չափը դժվար է որոշել, քանի որ կրակոցները շարունակվում են», – հայտնել է Պուխովն իր Telegram ալիքում։

Հիշեցնենք՝ Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում տեղադրված է վեց էներգաբլոկ՝ յուրաքանչյուրը 1 ԳՎտ հզորությամբ։ 2022 թվականի հոկտեմբերին ատոմակայանն անցավ ՌԴ-ի սեփականությանը։

ՌԴ ԶՈւ-ն հարվածներ է հասցրել Ուկրաինայի ՌԱՀ աշխատանքն ապահովող էներգետիկ ենթակառուցվածքին

Զապորոժիեի մարզը Ռուսաստանի մաս է դարձել 2022 թվականի սեպտեմբերին անցկացված հանրաքվեի արդյունքներով: Կիևը չի ընդունում հանրաքվեի արդյունքները և շարունակում է հրետակոծել մարզը: Այժմ ՌԴ վերահսկողության ներքո է Զապորոժիեի մարզի ավելի քան 70%-ը, մնացած մասը (այդ թվում՝ մարզկենտրոն Զապորոժիե քաղաքը) գտնվում է ուկրաինական զորքերի վերահսկողության տակ: 2023 թվականի մարտից մարզի ժամանակավոր վարչական կենտրոն է դարձել Մելիտոպոլ քաղաքը:

Leave a comment