Այսօրվա միջադեպից հետո ՆԳՆ ոստիկանության ծառայողները խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու կասկածանքով ձերբակալել են 3 անձի: Նրանք և կազմված փաստաթղթերը փոխանցվել են Քննչական կոմիտե: Այս մասին Aravot.am-ին փոխանցեց ՆԳՆ խոսնակ նարեկ Սարգսյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ երկու անձի ձերբակալման մասին էր ՆԳՆ-ն տեղեկություն տարածել:
ՆԳՆ ոստիկանության ծառայողները խուլիգանության եւ պաշտոնատար անձի օրինական ծառայողական եւ քաղաքական գործունեությանը միջամտելու կասկածանքով էին ձերբակալել 2 քաղաքացուն:
Հիշեցնենք, որ ձերբակալվածները Սուրբ Աննա եկեղեցում Նիկոլ Փաշինյանի հետ միջադեպ են ունեցել, նրանցից մեկը փորձել է հարվածել Փաշինյանին:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: