Եկեղեցում աղմկողների մի մասը ՀՀԿ-ականներ էին, մյուս մասը՝ «Սասնա ծռեր». Փաշինյան

-Ասում են՝ Արարատը մերն է, բայց զոհ պետք է չլինի: Չի լինում տենց,- այսօր իր թիմակիցների հետ քայլելիս կրկնում էր Նիկոլ Փաշինյանը:

-Եթե մեր երկկողմ հարաբերությունների երաշխավորը մի կողմից մենք ենք, մյուս կողմից Ադրբեջանն է, դա ավելի կայուն է: Ընդդիմադիրներն ասում են՝ կարո՞ղ է պայմանավորվել եք հակառակ կողմի հետ, որ պետք է խաղաղություն լինի: Բա գնա՞նք չորրորդ կամ հինգերորդ կողմի հե՞տ պայմանավորվենք: Աբսուրդ մեղադրանք է,- շարունակեց ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը:

-Հա, էդ էլ ասենք՝ եկեղեցում, որ էդ մի քանի մարդը աղմուկ էին անում, մի մասը ՀՀԿ-ական էին, մյուս մասը «Սասնա ծռեր», Ազգային ժողովրդավարական Բեւեռ քաղաքական ուժի ներկայացուցիչներին էին,- հավելեց Փաշինյանը:

-Մի խոսքով՝ Կիլիկիան առանց զոհերի գրավողները,- հեգնեց Եղոյանը:

-Այո՛, Կիլիկիան առանց զոհերի գրավողները,- հաստատեց Փաշինյանը:

Հիշեցնենք, որ այսօր Սուրբ Աննա եկեղեցում երկու երիտասարդ իրենց ընդվզումն էին արտահայտել Փաշինյանի դեմ, մյուսը փորձել հարվածել եւ հենց եկեղեցու բակից ձերբակալվել էին:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment