«Առաջարկ Հայաստանին» նախագծի համակարգող խորհուրդը գումարել է առաջին նիստը

https://arm.sputniknews.ru/20260328/arajark-hajastanin-nakhagtsi-hamakargvogh-khvorhurdy-gumarel-e-arajin-nisty-100358721.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/1c/100358213_72:0:1209:853_1920x0_80_0_0_0bbf6db3ac415e2b366798ef6b9d73a6.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, գագիկ ծառուկյան, «առաջարկ հայաստանին» ծրագիր

հայաստան, գագիկ ծառուկյան, «առաջարկ հայաստանին» ծրագիր

Բաժանորդագրվել

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Առաջարկ Հայաստանին» նախընտրական ծրագիրը քաղաքական, հանրային «Նոյյան տապան» է լինելու, որտեղ կհավաքվեն բոլոր հետաքրքիր առաջարկներն ու լուծումները։

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. Այսօր տեղի է ունեցել «Առաջարկ Հայաստանին» նախագծի համակարգող խորհրդի անդրանիկ նիստը: Ֆեյսբուքյան իր էջում այս մասին հայտնում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։

Նա նշել է, որ տարբեր ոլորտների հեղինակավոր ներկայացուցիչներ քննարկել են «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը և մի քանի առանցքային ոլորտների խնդիրներ՝ երաշխավորված խաղաղություն, տնտեսության զարգացում, գյուղատնտեսություն, երիտասարդություն և թմրամոլության դեմ պայքարի անհրաժեշտություն:

«Վստահաբար կարելի է ասել, որ «Առաջարկ Հայաստանին» վերկուսակցական նախագիծն այսօր արդեն ձևավորվում է որպես համախմբման կարևոր հարթակ՝ միավորելով մասնագիտական ներուժն ու փորձը մեկ նպատակի շուրջ։ Սա տարածք է, որտեղ տարբեր ոլորտների մարդիկ խոսում են մեկ լեզվով՝ համատեղ ջանքերով լուծումներ գտնելու ու միասնականության գաղափարով»,– գրել է Տոնոյանը:

Հիշեցնենք` Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ «Առաջարկ Հայաստանին» նախընտրական ծրագիրը քաղաքական, հանրային «Նոյյան տապան» է լինելու, որտեղ կհավաքվեն բոլոր հետաքրքիր առաջարկներն ու լուծումները։

«Առաջարկ Հայաստանին» միանալու մասին արդեն հայտարարել են Անդրանիկ Թևանյանի գլխավորած «Մայր Հայաստան» դաշինքը, Սուրեն Սուրենյանցի ղեկավարած «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը, տարբեր հասարակական, քաղաքական գործիչներ, այդ թվում՝ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Մարտուն Գրիգորյանը։ «Առաջարկ Հայաստանին» լիակատար աջակցության մասին հայտարարել է «Միասին» շարժումը։

Խաղաղության համար պետք է փաստաթուղթ ստրագրել 3–5 հզոր դաշնակիցների հետ. Ծառուկյան

Leave a comment