25 մլն դոլար՝ Վեհարանի վերակառուցմանը. Սամվել Կարապետյանի նվիրատվությունը

25 մլն դոլար Սամվել Կարապետյանի և Կարապետյան ընտանիքի կողմից՝ վեհարանի և հանդիսությունների սրահի կառուցման համար 25 մլն դոլար` Էջմիածնի կաթողիկոսական վեհարանի վերակառուցման և կից հանդիսությունների սրահի կառուցման համար։

1910 թվականին, Ալեքսանդր Մանթաշովի նվիրատվությամբ կառուցված կաթողիկոսական նստավայրի վերանորոգման մեկնարկը տրվեց մեկ դար անց՝ 2010 թվականին, ազգային բարերար Սամվել Կարապետյանի և Կարապետյան ընտանիքի շնորհիվ։

Մեծածավալ վերանորոգման աշխատանքները տևեցին 9 տարի։ 2019 թ. սեպտեմբերին տեղի ունեցավ հիմնանորոգված Վեհարանի, Հայրապետաց մատուռի և նորակառույց հանդիսությունների սրահի բացման հանդիսավոր արարողությունը։

Վեհարանը նվիրական է ոչ միայն որպես համայն հայության հոգևոր կենտրոնի գահանիստ։ Այստեղ են ապաստանել 1915 թվականի ցեղասպանությունից փրկված որբերն ու գաղթականները։ Այդ շրջանում այն ծառայել է նաև որպես զինվորական հիվանդանոց ու զինանոց:

Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո, բռնագրավվում է նաև Վեհարանը:

1957 թվականին Վազգեն առաջին կաթողիկոսին հաջողվում է շենքը վերադարձնել եկեղեցուն և բարեկարգել։ Այդ շրջանից հետո Վեհարանի շենքը չէր նորոգվել։

Սամվել Կարապետյանին, Հայոց Եկեղեցուն մատուցած բացառիկ ծառայությունների համար շնորհվում է «Սուրբ Էջմիածնի ասպետ» պատվո բարձրագույն շքանշանը: Ի հիշատակ այս իրադարձության, բարերարին հանձնվում է նաև Վեհարանի թանգարանում ցուցադրվող Ոսկե Խաչի մանրակերտը:

Armat Media

Leave a comment