ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News
Մեզ իրենց գրպանից չեն թոշակ փոխանցում, որ երեսով են տալիս, ես ու Հակոբ Ասլանյանն ապացուցեցինք, որ իրենց նման զրո ու ուսապարկ չենք: 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
«Փաշինյանը «силовой приём» է գտել ու պատերազմով է սպառնում, բայց էֆեկտ չտվեց, ընդդիմությունը ջախջախեց, չկա քաղաքական ուժ կամ անհատ, որ ռազմական ճանապարհով հարց լուծելու մասին խոսի, դա էֆեկտ կունենար, եթե մեկ ամիս առաջ խոսեր այդ մասին: Փաշինյանն իրեն փրկիչ է համարում, մտածում է, որ ինքը չլինի, երկիրը կկործանվի, դա շատ վտանգավոր է», – մեկնաբանեց պատգամավորը:
Փաշինյանի հնարավոր վերընտրվելու հանգամանքից խոսելիս Աղազարյանը նշեց, որ խաղաղության պայմանագիրը կնքելուց հետո ադրբեջանցիները կգան Հայաստան, 20 տարի հետո կդառնանք «ադրբեջանական պետություն»:
«Տները ծախելու եք, գնաք Ամերիկա, Վարդենիսի գյուղերը բնակեցվելու են ադրբեջանցիներով, սարսափելի կլինի, եթե Փաշինյանը ընտրվի, նա այդ գծով է գնում: Անդառնալի կլինի, մարտահրավերներ կան, որոնք պետականության համար լուրջ վտանգ են»,-ընդգծեց նա:
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։
—00—ԼԱ