Կապան համայնքում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով առաջացած վթարների վերացման աշխատանքները շարուն

Մարտի 27-ին Կապան համայնքում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով առաջացած վթարների վերացման աշխատանքները շարունակվում են։

Տեղի ունեցած վթարների առաջին իսկ պահից համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի հանձնարարությամբ Կապանի կոմունալ ծառայությունը անմիջապես անցել է վթարավերականգնողական աշխատանքների իրականացմանը՝ ձեռնարկելով օպերատիվ միջոցառումներ իրավիճակի կայունացման ուղղությամբ:

Ծառայության մարդկային ներուժն ու տեխնիկան այս պահին էլ աշխատում են ամբողջ ծանրաբեռնվածությամբ: Աշխատանքների իրականացման գործընթացում համայնքին աջակցում է Կապանի «Նորոգշին» ՍՊ ընկերությունը՝ անհրաժեշտ տեխնիկական միջոցներով:

 

Leave a comment