Եթե դու արդեն ոչնչացրել ես դրանք, ապա ինչո՞ւ ես դրանք նորից ներառում բանակցությունների օրակարգում․ Փույա Հոսսեինի

«Հայաստան-Իրան» զարգացման հիմնադրամ»-ի հիմնադիր Փույա Հոսսեինին ֆեյսբուքյան էջում գրել է․

«Թրամփը պատերազմի հենց առաջին օրերից, նույնիսկ նախորդ 12-օրյա պատերազմի ժամանակ, անընդհատ ասում է, թե իբր ոչնչացրել է Իրանի միջուկային ներուժը։ Նա նաև ամեն օր հայտարարում է, թե ոչնչացրել է Իրանի հրթիռային, անօդաչու թռչող սարքերի, օդային ու ծովային ուժերը։

Բայց հետո նա Իրանին է ուղարկում 15 կետից բաղկացած առաջարկ, որի մի քանի կետերը վերաբերում են Իրանի միջուկային էներգետիկայի և հրթիռային ներուժի վերացմանը։

Եթե դու արդեն ոչնչացրել ես դրանք, ապա ինչո՞ւ ես դրանք նորից ներառում բանակցությունների օրակարգում»։

Leave a comment