Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են և մտքեր փոխանակել տարածաշրջանային վերջին զարգացումների ու ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակման հետևանքների վերաբերյալ, հայտնում է Mehr-ը։ Իրանի արտաքին գործերի նախարարը, շնորհակալություն հայտնելով Թուրքիայի և տարածաշրջանի որոշ երկրների ջանքերին՝ ուղղված շարունակվող «պարտադրված պատերազմի» դադարեցմանը, ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունները անվանել է տարածաշրջանում տիրող ներկայիս իրավիճակի և անվտանգության բացակայության հիմնական պատճառ։ «Հիմնական խնդիրը ամերիկյան կողմի հակասական վարքագիծն ու անհիմն պահանջներն են։ Ամերիկյան կողմի անհետևողական գործողություն