https://arm.sputniknews.ru/20260328/israjelakan-harvatsi-hetevanqvov-libananci-lragrvoghner-en-zvohvel-100349969.html
Իսրայելական հարվածի հետևանքով լիբանանցի լրագրողներ են զոհվել
Իսրայելական հարվածի հետևանքով լիբանանցի լրագրողներ են զոհվել
Sputnik Արմենիա
Նախնական տվյալով՝ լրագրողները հարվածի պահին մեքենայում են եղել։ 28.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-28T16:35+0400
2026-03-28T16:35+0400
2026-03-28T16:35+0400
լիբանան
իսրայել
լրագրող
մահ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/1c/100349534_0:121:800:571_1920x0_80_0_0_11efa81393b1472da22c17fc5f60df00.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. Լիբանանում իսրայելական հարվածների հետևանքով 2 լրագրող է զոհվել։ Լուրը հայտնում է RT-ն:Մահացածները «Al Mayadeen»–ի և «Al-Manar»–ի թղթակիցներ են։ Նրանք զոհվել են Քֆարհուն բնակավայրից Ջեզին տանող ճանապարհին. Իսրայելը հարված է հասցրել նրանց ավտոմեքենային։Սա առաջին դեպքը չէ, երբ հարվածների տակ են հայտնվում «Al Mayadeen»-ի թղթակիցները։ 2023 և 2025 թվականներին իսրայելական հարձակումների հետևանքով զոհվել են լրատվամիջոցի 4 աշխատակիցներ։«Սա լրագրողների վրա Իսրայելի համակարգված հարձակումների մի մասն է։ Վերջին երեք տարվա ընթացքում Իսրայելը հարյուրավոր լրագրողների է սպանել ամբողջ տարածաշրջանում՝ փորձելով կանխել իրական հանցագործությունների լուսաբանումը», – ասված է «Al Mayadeen»–ի հաղորդագրության մեջ:Միաժամանակ «Al Jazeera»–ն, հղում անելով AFP-ին, հայտնում է, որ ավիահարվածի հետևանքով 3 լրագրող է զոհվել: Երրորդ զոհի մասին տվյալներ դեռ չկան: Իսրայելական «Jerusalem Post»–ը գրում է, թե սպանվել են «Հզբոլլահի» հետ կապ ունեցող լրագրողներ։
լիբանան
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/1c/100349534_0:0:800:600_1920x0_80_0_0_187cc5316696fdf02190d53f5988c8a7.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
լիբանան, իսրայել, լրագրող, մահ
լիբանան, իսրայել, լրագրող, մահ
Բաժանորդագրվել
Նախնական տվյալով՝ լրագրողները հարվածի պահին մեքենայում են եղել։
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. Լիբանանում իսրայելական հարվածների հետևանքով 2 լրագրող է զոհվել։ Լուրը հայտնում է RT-ն:
Մահացածները «Al Mayadeen»–ի և «Al-Manar»–ի թղթակիցներ են։ Նրանք զոհվել են Քֆարհուն բնակավայրից Ջեզին տանող ճանապարհին. Իսրայելը հարված է հասցրել նրանց ավտոմեքենային։
«Al Mayadeen»–ը հայտնել է, որ զոհված լրագրողներից մեկը Հարավային Լիբանանում իրենց թղթակից Ֆաթիմա Ֆթունին է։ Նա «Al-Manar» հեռուստաալիքի թղթակից Ալի Շուայբայի հետ եղել է «ՄԱՄՈւԼ» նշագրումով մեքենայում։ Շուայբայի մահը հաստատել է նաև «Al-Manar»–ը։
Սա առաջին դեպքը չէ, երբ հարվածների տակ են հայտնվում «Al Mayadeen»-ի թղթակիցները։ 2023 և 2025 թվականներին իսրայելական հարձակումների հետևանքով զոհվել են լրատվամիջոցի 4 աշխատակիցներ։
«Սա լրագրողների վրա Իսրայելի համակարգված հարձակումների մի մասն է։ Վերջին երեք տարվա ընթացքում Իսրայելը հարյուրավոր լրագրողների է սպանել ամբողջ տարածաշրջանում՝ փորձելով կանխել իրական հանցագործությունների լուսաբանումը», – ասված է «Al Mayadeen»–ի հաղորդագրության մեջ:
Միաժամանակ «Al Jazeera»–ն, հղում անելով AFP-ին, հայտնում է, որ ավիահարվածի հետևանքով 3 լրագրող է զոհվել: Երրորդ զոհի մասին տվյալներ դեռ չկան: Իսրայելական «Jerusalem Post»–ը գրում է, թե սպանվել են «Հզբոլլահի» հետ կապ ունեցող լրագրողներ։