Ամերիկյան F-16 կործանիչ է խոցվել | Օմանն ու Բահրեյնը հարձակման են ենթարկվել

– Ամերիկյան F-16 կործանիչ է արտակարգ վայրէջք կատարել Սաուդյան Արաբիայի ռազմաբազայում՝ Իրանի օդային տարածքում խոցվելուց հետո։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հաստատել է F-16-ի վայրէջքը, սակայն չի հայտնել, որ ինքնաթիռը վնասվել է Իրանի օդային տարածքում։

– Օմանի հարավում Սալալահ նավահանգիստը կրկին ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի հարձակմանը։ Երկու անօդաչու թռչող սարքերի հարվածներից վիրավորվել է մեկ օտարերկրյա աշխատող, վնասվել է նաև նավահանգստային կռունկը։ Հարձակումից հետո բռնկված հրդեհը մարվել է։ Նավահանգստային ենթակառուցվածքներին էական վնաս չի հասցվել։

– Իրանը կրկին հարձակվել է Բահրեյնի վրա. նավթային օբյեկտի վրա հարվածը խոշոր հրդեհ է առաջացրել։ Հարվածներից մեկը հարվածել է BAPCO-ի (Bahrain Petroleum Company) հետ կապված նավթային օբյեկտին։ Հարձակումը խոշոր հրդեհ է առաջացրել օբյեկտում։

–  Մենք մեր առաջին ռազմական գործողությունն իրականացրել ենք բալիստիկ հրթիռներով՝ Իսրայելի զգայուն ռազմական թիրախների դեմ, հայտարարել են Հուսիթները։ «Մեր գործողությունները կշարունակվեն մինչև նշված նպատակներին հասնելը […] Մենք կգործենք մինչև բոլոր ճակատներում ագրեսիայի դադարեցումը»։

Կադրերն այստեղ

Leave a comment