«Կանազ» մշակույթի տան հրդեհի գործով 3 կասկածյալ կա

Բաժանորդագրվել

Նախաքննական մարմին ներկայացված անձինք կասկածվում են շինության ներսում գույք այրելու մեջ։

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. Երևանի Ազատության պողոտայում գտնվող «Կանազ» մշակույթի տան հրդեհի գործով 3 կասկածյալ կա։ Այս մասին հայտնում է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։

«ՆԳՆ համայնքային ոստիկանության և ԱԱԾ ծառայողների համատեղ միջոցառումների արդյունքում մարտի 27-ին 3 անձ հայտնաբերվել և ներկայացվել են նախաքննական մարմին, որոնք կասկածվում են մարտի 25-ին Ազատության պողոտայում գտնվող շինության ներսում գույք այրելու մեջ»,– գրել է նա ֆեյսբուքյան էջում:

Leave a comment