Քիչ առաջ ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի հետ երեկ խորհրդարանի դիմաց վեճի բռնված և նրան հայհոյած անձը՝ Միքայել Մարգարյանը։ Այս մասին հայտնել է նրա որդին։
«Սպեցնազը եկել է մեր տուն, մոտ 15-20 մարդ ու տարել են հորս՝ քրոջս, տատիկիս ներկայությամբ։ Մենք չգիտենք՝ ուր են տարել»,– ասել է նա։
Ըստ ոստիկանության՝ խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ:
Հիշեցնենք, որ երեկ ԱԺ–ի դիմաց միջադեպ էր տեղի ունեցել Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ։