Իրանում առաջին հայն է զոհվել՝ իրանա-իսրայելական հարվածների հետևանքով։ Լուրը հայկական լրատվականներինի հաստատել է Իրանում գործող «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Շահնազարյանը։
Նա հայտնել է, որ Սպահան քաղաքի ռմբակոծության ժամանակ իր աշխատասենյակում զոհվել է Նոր Ջուղայի բնակիչ Հովհաննես Սիմոնյանը։
Շահնազարյանի խոսքով՝ ռմբակոծության հետևանքով ավելի քան 20 մարդ է զոհվել։
Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն լայնածավալ ռազմական հարձակում են սկսել Իրանի դեմ։ Հարձակման առաջին օրը սպանվել է Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին։ Ռազմական գործողություններն ընդգրկում են Պարսից Ծոցի Արաբական երկրները։ Իրանն՝ ի պատասխան, հարվածներ է հասցնում տարածաշրջանի երկրների տարածքում տեղակայված ԱՄՆ բազաներին և Իսրայելին, և փակել է Հորմուզի նեղուցը՝ «թշնամիների համար»։ Իսրայելը հարվածում է նաև Լիբանանին։
The post Իրանում առաջին հայ զոհն է գրանցվել՝ իրանա-իսրայելական հարվածների հետևանքով appeared first on CIVILNET.