Իրանում առաջին հայն է զոհվել ամերիկա–իսրայելական հարվածներից

Բաժանորդագրվել

Սպահան քաղաքի ծանր ռմբակոծության ժամանակ իր աշխատասենյակում զոհվել է Նոր Ջուղայի բնակիչ Հովհաննես Սիմոնյանը։

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. Իրանում առաջին հայն է զոհվել ամերիկա–իսրայելական հարվածներից։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Իրանում գործող «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Շահնազարյանը։

«Մարտի 26-ին Սպահան քաղաքի ծանր ռմբակոծության ժամանակ իր աշխատասենյակում զոհվել է Նոր Ջուղայի բնակիչ Հովհաննես Սիմոնյանը»,–ասաց Շահնազարյանը։

Նրա խոսքով` ռմբակոծության հետևանքով ավելի քան 20 մարդ է զոհվել։

Այս պահին դժվար է ասել հայ համայնքի` Նոր Ջուղայի մշակութային ժառանգությունը տուժել է, թե ոչ։

«Սպահան քաղաքում է գտնվում Ամենափրկիչ վանքը և մյուս հայկական եկեղեցիները, անգամ դպրոցի հին շենքերը, հին տները, առաջնորդարանի շենքը, գրադարանը, Մատենադարանը համարվում են պատմամշակութային ժառանգություն։ Եթե դրանցից որևէ մեկը վնասված լիներ, հաստատապես իրանական մամուլը անմիջապես կարձագանքեր։ Կարելի է ենթադրել, որ դրանք վնաս չեն կրել»,–ասաց նա։

Շահնազարյանը հավելեց, որ զոհվածը Իրանի քաղաքացի է, սակայն նրա տարիքի, մասնագիտության վերաբերյալ տեղեկություններ դեռ չկան։

Leave a comment