Մարտի 27-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Փարիզում հանդիպել է ֆրանսիական «Safran Electronics & Defense» ընկերության պաշտպանության գծով ղեկավար Ալեքսանդր Զիգլերի հետ: Այս մասին հայտնում են պաշտպանության նախարարությունից։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ հանդիպման ավարտին ստորագրվել է պայմանագիր:
«Ֆրանսիայի միջազգային ձեռնարկությունների շարժում» կազմակերպությունում Պապիկյանը հանդիպել է նաև պաշտպանական ոլորտի ֆրանսիական ընկերությունների ներկայացուցիչների հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ պաշտպանության նախարարության և ֆրանսիական ռազմական արդյունաբերության ձեռնարկությունների միջև համագործակցությանն առնչվող հարցեր։
The post Հայաստանի ՊՆ-ն պայմանագիր է ստորագրել ֆրանսիական ընկերության հետ appeared first on CIVILNET.