«Ոստիկանները քաղաքացիների տներ են զանգահարում, տվյալներ ճշտում». Լիա Սարգսյան | ՄԱՄՈՒԼ.ամ

Լրագրող Լիա Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ոստիկանները քաղաքացիների տներ են զանգահարում, տվյալներ ճշտում
     «Իշխանություն» լրատվականն ահազանգեր է ստանում քաղաքացիներից` ոստիկանության աշխատակիցները զանգահարում են բնակարաններ և հետաքրքրվում՝ տվյալ հասցեում քանի մարդ է բնակվում, ովքեր են, ինչ տարիքի են, ինչպես նաև՝ արդյո՞ք կան գրանցված անձինք, որոնք փաստացի չեն բնակվում այնտեղ։
     Արմավիրի մարզից Նարինեն պատմում է, որ իրեն զանգահարած անձը ներկայացել է որպես «թաղային» և մանրամասն հարցեր է տվել ընտանիքի կազմի վերաբերյալ․
     «Հարցնում էր՝ ում հետ եմ ապրում, ով է գրանցված, բայց այստեղ չի ապրում։ Ասում էր՝ իր անվան դիմաց «պտիչկա» են դնում։ Ինձ մոտ տպավորություն ստեղծվեց, որ սա կարող է կապ ունենալ ընտրությունների հետ»։
     Իրավապահ մարմինների ներգրավվածությունը ընտրական գործընթացներին նորություն չէ։ Հատկապես գյուղական բնակավայրերում ոստիկանության աշխատակիցների զանգերը կամ գնալ-գալը հոգեբանական ազդեցություն է թողնում ընտրողի գիտակցության վրա։ Բացի այդ, քաղաքացիների տվյալների հավաքագրումը կարող է օգտագործվել ընտրությունների ժամանակ՝ հասկանալու, թե կոնկրետ հասցեներում որքան ընտրող կա և ինչպիսի ազդեցություն կարելի է գործադրել նրանց վրա»:

Leave a comment