Ուկրաինական հարվածների հետևանքով Բելգորոդի մարզում 1 մարդ մահացել է, 2-ը` վիրավորվել

https://arm.sputniknews.ru/20260327/ukrainakan-harvatsneri-hetevanqvov-belgvorvodi-marzum-1-mard-mahacel-e-2-y-viravvorvel-100323171.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/01/95351039_36:0:1121:814_1920x0_80_0_0_55ba9c1a4aa137b5fd40774f7d7abbfa.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ուկրաինա, բելգորոդ, անօդաչու թռչող սարք (աթս), վիրավոր, զոհ

ուկրաինա, բելգորոդ, անօդաչու թռչող սարք (աթս), վիրավոր, զոհ

Բաժանորդագրվել

Ստացած վնասվածքներից տեղում մահացել է մի տղամարդ։

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. Ուկրաինայի զինված ուժերի հարվածների հետևանքով Բելգորոդի մարզում 1 մարդ է մահացել, ևս 2-ը` վնասվածքներ ստացել։ Վիրավորներից մեկը «Օրլան» ստորաբաժանման զինծառայող է։ Այս մասին հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։

«Ուկրաինայի զինված ուժերի հարվածների հետևանքով մահացածը քաղաքացիական անձ է։ Շեբեկինոյի շրջանի Մալոմիխայլովկա գյուղում ԱԹՍ–ն հարվածներ է հասցրել մեքենային։ Ստացած վնասվածքներից տեղում մահացել է մի տղամարդ», – տելեգրամյան ալիքում գրել է Գլադկովը։

Մարզպետի խոսքով` Շեբեկինոյի շրջանի Նեժեգոլ գյուղում ԱԹՍ–ի հարվածից վնասվածք է ստացել «Գազել» մակնիշի միկրոավտոբուսի վարորդը։ Որովայնի շրջանում բեկորային վերքեր ստացած տղամարդը տեղափոխվել է տեղի հիվանդանոց և բժշկական օգնություն ստացել։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment