https://arm.sputniknews.ru/20260327/avartvel-e-samvel-karapetjani-u-evs-2-andzi-dem-harucvats-qreakan-varujti-nakhaqnnutjuny-100322824.html
Ավարտվել է Սամվել Կարապետյանի ու ևս 2 անձի դեմ հարուցված քրեական վարույթի նախաքննությունը
Ավարտվել է Սամվել Կարապետյանի ու ևս 2 անձի դեմ հարուցված քրեական վարույթի նախաքննությունը
Sputnik Արմենիա
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ: 27.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-27T17:14+0400
2026-03-27T17:14+0400
2026-03-27T17:14+0400
սամվել կարապետյան
հհ քննչական կոմիտե
նախաքննություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0d/48124992_0:104:1001:667_1920x0_80_0_0_d508babac62c945c4656d79762199845.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. Ավարտվել է Սամվել Կարապետյանի ու վերջինիս պատկանող ընկերությունների գործունեությունը ղեկավարած Վ.Թ.-ի և Ա.Խ.-ի դեմ հարուցված քրեական վարույթի նախաքննությունը, հայտնում են Քննչական կոմիտեից։Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը, գրավը և բացակայելու արգելքը, Ա.Խ.-ի և Վ.Թ.-ի նկատմամբ՝ բացակայելու արգելքը, գրավը և վարչական հսկողությունը:Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0d/48124992_0:0:889:667_1920x0_80_0_0_81ac8bdacacb31b6377ae9eb8713657c.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սամվել կարապետյան, հհ քննչական կոմիտե, նախաքննություն
սամվել կարապետյան, հհ քննչական կոմիտե, նախաքննություն
Բաժանորդագրվել
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. Ավարտվել է Սամվել Կարապետյանի ու վերջինիս պատկանող ընկերությունների գործունեությունը ղեկավարած Վ.Թ.-ի և Ա.Խ.-ի դեմ հարուցված քրեական վարույթի նախաքննությունը, հայտնում են
Քննչական կոմիտեից։
««Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը և նրան պատկանող ընկերությունների գործունեությունը ղեկավարած Վ.Թ.-ն և Ա.Խ.-ն մեղադրվում են առանձնապես խոշոր չափերով՝ 1 մլրդ 841 մլն 330 հզր 78 ՀՀ դրամ հարկեր վճարելուց խուսափելու, լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ խարդախությամբ 4 մլրդ 972 մլն 955 հզր 628 ՀՀ դրամ գույք հափշտակելու, առանձնապես խոշոր չափերով 1 մլրդ 558 մլն 249 հզր 680 ՀՀ դրամ և 438 մլն 81 հզր 491 ՀՀ դրամի փողերի լվացման համար։ Կարապետյանը նաև մեղադրվում է իշխանությունը զավթելուն, սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնել»,-նշված է հաղորդագրության մեջ:
Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը, գրավը և բացակայելու արգելքը, Ա.Խ.-ի և Վ.Թ.-ի նկատմամբ՝ բացակայելու արգելքը, գրավը և վարչական հսկողությունը:
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ: