Քուվեյթի գլխավոր նավահանգիստն ԱԹՍ-ների հարձակման է ենթարկվել

Քաղաքականություն

27.03.2026 | 15:55

Քուվեյթի գլխավոր առևտրային Շուվեյխ նավահանգիստը վնասվել է անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով։ Իշխանությունները հայտնել են, որ զոհեր չկան, գրում է DW-ն։

«Ուրբաթ առավոտյան նավահանգիստը թիրախավորվել է թշնամու անօդաչու սարքերի կողմից, նախնական հաղորդագրությունները ցույց են տվել նյութական վնաս, բայց մարդկային զոհեր չկան»,- ասվում է Քուվեյթի նավահանգստային իշխանությունների X-ում տարածած հայտարարության մեջ։

Իշխանություններն այլ մանրամասներ չեն ներկայացրել։

Քուվեյթը բազմիցս ենթարկվել է իրանական հարվածների, որոնցից մեկը չորեքշաբթի խոշոր հրդեհի պատճառ էր դարձել միջազգային օդանավակայանում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment