Հորդառատ անձրևների հետևանքով Կապանում փողոցներ են հեղեղվել

Հորդառատ անձրևների հետևանքով Կապան քաղաքի փողոցները հեղեղվել են։

ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ մարտի 27-ին ոչ թե Ողջի գետն է վարարել, այլ Արզումանյան փողոցում հորդառատ անձրևների հետևանքով փլուզվել է սելավատարի պատնեշը, ինչի հետևանքով ջրաբերուկները տարածվել են ավտոճանապարհին․ կան արգելափակված ավտոմեքենաներ։

ՆԳՆ ՓԾ-ից տեղեկացնում են, որ տեղում իրականացվում են համապատասխան աշխատանքներ։

Նախօրեին Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից զգուշացրել էին, որ մարտի 27-28-ին հանրապետության տարբեր շրջաններում սպասվում են տեղումներ, ինչի հետևանքով հանրապետության գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում, Ողջի, Գորիսգետ, Մեղրիգետ, Արփա Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում՝ զգալի։ 

The post Հորդառատ անձրևների հետևանքով Կապանում փողոցներ են հեղեղվել appeared first on CIVILNET.

Leave a comment