Թրամփը 10 օրով կհետաձգի Իրանի էներգետիկ ոլորտին հարվածները

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ որոշել է Իրանի էներգետիկ օբյեկտներին հարվածները հետաձգել ևս 10 օրով՝ Թեհրանի հետ բանակցություններ վարելու համար:

Նա ասել է, որ որոշումը կայացվել է Իրանի կառավարության խնդրանքով, չնայած Թեհրանը հերքում է, որ նման խնդրանք է ներկայացրել։

«Բանակցությունները շարունակվում են, և չնայած կեղծ լրատվական միջոցների և այլ աղբյուրների սխալ պնդումներին, դրանք շատ լավ են ընթանում»,- գրել է նա իր Truth Social սոցիալական ցանցում։

Անցյալ շաբաթավերջին Թրամփը սպառնացել էր ոչնչացնել իրանական էլեկտրակայանները, եթե Թեհրանը 48 ժամվա ընթացքում չբացի Հորմուզի նեղուցը:

Leave a comment