ՆԱՏՕ-ն պատրաստ է խորացնել երկխոսությունը Հայաստանի և Ադրբեջանի հետ․ զեկույց

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հարավային Կովկասը կարևոր է ՆԱՏՕ-ի անվտանգության համար և կազմակերպության կապի գրասենյակը շարունակել է ակտիվ ներգրավվածությունը տարածաշրջանի բոլոր երեք գործընկերների հետ. այս մասին նշված է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի 2025 թվականի տարեկան զեկույցում։

Անդրադարձել է կատարվում հայ-ադրբեջանական հարաբերություններին․ «2025 թվականին ՆԱՏՕ-ն ողջունեց Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու ուղղությամբ նշանակալի առաջընթացը և ճանաչեց Միացյալ Նահանգների շարունակական ներդրումը խաղաղության գործընթացում: Օգոստոսյան խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը կարևոր քայլ էր հարաբերությունների կարգավորման և տարածաշրջանային անվտանգության ուղղությամբ, և ՆԱՏՕ-ն պատրաստ է խորացնել երկխոսությունն ու համագործակցությունը երկու երկրների հետ»:

Հարավային Կովկասի բաժնում անդրադարձ է կատարվել նաև Վրաստանին՝ նշելով, որ դաշնակիցները վերանայել են ՆԱՏՕ-ի ներգրավվածությունը Վրաստանի հետ հարաբերություններում՝ հաշվի առնելով 2024 թվականի խորհրդարանական ընտրությունները և դրանց հետևանքները․ «Արդյունքում, վերագնահատվեցին ՆԱՏՕ-Վրաստան համագործակցության տարրերը, այդ թվում՝ ՆԱՏՕ-Վրաստան էական փաթեթի որոշ ասպեկտներ»:

Զեկույցում նաև նշվում է, որ ՆԱՏՕ-ի « Building Integrity Programme»-ի շրջանակում ակտիվ աջակցություն է ցուցաբերվել նաև Հայաստանին, Բոսնիա և Հերցեգովինային, Կոլումբիային, Վրաստանին, Իրաքին, Հորդանանին, Մոլդովայի Հանրապետությանը և Թունիսին։

Leave a comment