ԱԱ-2026-ում հայտնի են որակավորման փլեյ-օֆֆի եզրափակիչի զույգերը

Ֆուտբոլի 2026թ․ աշխարհի առաջնության եվրոպական գոտու որակավորման փլեյ-օֆֆում հայտնի են դարձել եզրափակիչի բոլոր մասնակիցները։

Կիսաեզրափակիչի հանդիպումների արդյունքում պայքարը շարունակում են Իտալիայի, Դանիայի, Շվեդիայի, Չեխիայի, Լեհաստանի, Բոսնիա և Հերցեգովինայի, Կոսովոյի, Թուրքիայի հավաքականները։

Մարտի 31-ին կայանալիք եզրափակիչներում կմրցեն հետևյալ զույգերը․

Ուղի A․ Բոսնիա և Հերցեգովինա – Իտալիա

Ուղի B Շվեդիա – Լեհաստան

Ուղի C Կոսովո – Թուրքիա

Ուղի D Չեխիա – Դանիա

Կիսաեզրափակիչի հանդիպումներում գրանցվել են հետևյալ արդյունքները․

Չեխիա – Իռլանդիա՝ 2:2 (11-մետրանոնցներով՝ 4։3)

Իտալիա – Հյուսիսային Իռլանդիա՝ 2:0

Դանիա – Հյուսիսային Մակեդոնիա՝ 4։0

Լեհաստան – Ալբանիա՝ 2:1

Սլովակիա – Կոսովո՝ 3:4

Ուկրաինա – Շվեդիա՝ 1:3

Ուելս – Բոսնիա և Հերցեգովինա՝ 1:1 (11-մետրանոնցներով՝ 2։4)

Թուրքիա – Ռումինիա՝ 1:0

Leave a comment