Հակակոռուպցիոն ռազմավարության եւ դրա իրականացման միջոցառումների ծրագրի նախագիծն աշխատանքային փաստաթուղթ է, որի ձեւը եւ բովանդակությունը ենթակա են խմբագրման եւ կատարելագործման: Այս մասինNEWS.am-ին հայտնել է արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը՝ անդրադառնալով 2019-2022 թվականների հակակոռուպցիոն ռազմավարության ծրագրին եւ դրա վերաբերյալ քննադատություններին:
Արդարադատությաննախարարությունըշրջանառելէհակակոռուպցիոնռազմավարությունը2019-2022թվականներիհամար,որումնշվածէ,որ«վերջինտարիներիընթացքումՀՀկառավարությունըհետեւողականպայքարէմղելկոռուպցիայիդեմ՝հակակոռուպցիոնպայքարըճանաչելովիրգործունեությանառանցքայինուղղություններիցմեկը»:Արդյոք«վերջինտարիներ»ասելովնկատիէառնվումնաեւՀՀԿ–իիշխանությանտարիներըեւարդյոք,ըստՁեզ,ՀՀԿ–ականիշխանությունըհետեւողականպայքարէմղելկոռուպցիայիդեմ:
Հակակոռուպցիոն ռազմավարության եւ դրա իրականացման միջոցառումների ծրագրի նախագիծն աշխատանքային փաստաթուղթ է, որի ձեւը եւ բովանդակությունը ենթակա են խմբագրման եւ կատարելագործման: Որդեգրված տրամաբանությանը համահունչ՝ Արդարադատության նախարարությունը, հաշվի առնելով հասարակական արձագանքը, խմբագրել է Նախագծի ներածական հատվածը, եւ e-draft.am կայքում արդեն իսկ տեղադրված է խմբագրված տարբերակը:
Բովանդակային առումով անդրադառնալով նախագծին՝ նշեմ, որ նախագծի բովանդակային մասը կազմվել էր հիմնականում հաշվի առնելով այն հանգամանքը, որ ռազմավարությունը մասնագիտական փաստաթուղթ է, եւ դրանում վերլուծվում են նախկին ռազմավարությամբ արձանագրած արդյունքները, այդ թվում՝ ռազմավարության կատարողականի թերացումները:
Նախագծի վերոնշյալ նախադասությունը ներառվել էր՝ հաշվի առնելով հենց ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների կատարումը, քանի որ թեպետ միջազգային գործընկերների պնդմամբ օրենսդրական մակարդակում այս ոլորտում մի շարք քայլեր են իրականացվել, սակայն գործնականում կոռուպցիայի դեմ պայքարում առկա էին խնդիրներ:
Սկզբնաղբյուրը՝ https://news.am/arm/news/489967.html?fbclid=IwAR1RlH8g16WpIgytygmy-vh-xy-IIbvDuwypXGHSkGhoiUbmjfnTFQSdRC0