Պենտագոնը կարող է լրացուցիչ 10,000 զինվորականի ուղարկել Մերձավոր Արևելք. WSJ

Քաղաքականություն

27.03.2026 | 10:01

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է Մերձավոր Արևելք լրացուցիչ 10 հազարանոց ցամաքային զորք ուղարկելու հարցը, հաղորդում է The Wall Street Journal-ը, փոխանցում է BBC-ն։

Նշվում է, որ հնարավոր տեղակայումը Թրամփին կտա «ավելի շատ ռազմական տարբերակներ, նույնիսկ այն ժամանակ, երբ քննարկվում է Թեհրանի հետ խաղաղության բանակցությունները»։

Հրապարակման համաձայն՝ ուժերը, հավանաբար, կներառեն հետևակայինների և զրահատեխնիկա, և կմիանան տարածաշրջանում արդեն տեղակայված 5000 ամերիկացի ծովային հետևակայիններին։ Հստակ չէ, թե որտեղ են տեղակայվելու նոր զինվորական անձնակազմը և տեխնիկան։

«Զորքերի տեղակայման վերաբերյալ բոլոր հայտարարությունները կլինեն Պատերազմի նախարարությունից։ Ինչպես արդեն ասել ենք՝ նախագահ Թրամփը միշտ իր տրամադրության տակ ունի բոլոր ռազմական տարբերակները»,- ասել է  Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Աննա Քելլին։

ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) խոսնակը հրաժարվել է մեկնաբանություն տալ WSJ-ին։

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ ԱՄՆ Պատերազմի նախարարությունը նախատեսում է հազարավոր լրացուցիչ զինվորների ուղարկել Մերձավոր Արևելք՝ Իրանում գործողություններին աջակցելու համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment