https://arm.sputniknews.ru/20260327/hajastany-khndrel-e-vrastanin-teghapvokhel-gazatary-100296080.html
Հայաստանը խնդրել է Վրաստանին տեղափոխել գազատարը
Հայաստանը խնդրել է Վրաստանին տեղափոխել գազատարը
Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. Վրաստանն ու Հայաստանը միացնող գազային խողովակաշարի 5,5 կիլոմետրանոց հատվածը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի։ Համապատասխան դիմումն… 27.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-27T09:31+0400
2026-03-27T09:31+0400
2026-03-27T09:31+0400
հայաստան
վրաստանի հանրապետություն
գազատար
https://cdn.am.sputniknews.ru/i/logo/logo-social.png
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. Վրաստանն ու Հայաստանը միացնող գազային խողովակաշարի 5,5 կիլոմետրանոց հատվածը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի։ Համապատասխան դիմումն արդեն ներկայացվել է Վրաստանի բնական պաշարների նախարարության շրջակա միջավայրի վերահսկողության վարչություն։ Այս մասին հայտնում է Sputnik Գրուզիան։Ըստ փաստաթղթերի՝ խողովակաշարի տեղակայման փոփոխությունը կապված է հայկական կողմի խնդրանքի հետ, քանի որ խողովակաշարի հայկական հատվածը գտնվում է վրաց-հայ-ադրբեջանական սահմանային գոտում և ականապատվել է 90-ականներին:Խողովակաշարը կտեղափոխվի մի քանի կիլոմետր և կմիանա հայկական կողմի կառուցած նոր հատվածին։Վրաստանից եկող գազատարը Հայաստան բնական գազի մատակարարման հիմնական ուղիներից մեկն է։ Հայաստանը Ռուսաստանից գազ է ստանում Վրաստանի տարանցիկ ենթակառուցվածքների միջոցով։
վրաստանի հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, վրաստանի հանրապետություն, գազատար
հայաստան, վրաստանի հանրապետություն, գազատար
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. Վրաստանն ու Հայաստանը միացնող գազային խողովակաշարի 5,5 կիլոմետրանոց հատվածը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի։ Համապատասխան դիմումն արդեն ներկայացվել է Վրաստանի բնական պաշարների նախարարության շրջակա միջավայրի վերահսկողության վարչություն։ Այս մասին հայտնում է Sputnik Գրուզիան։
Ըստ փաստաթղթերի՝ խողովակաշարի տեղակայման փոփոխությունը կապված է հայկական կողմի խնդրանքի հետ, քանի որ խողովակաշարի հայկական հատվածը գտնվում է վրաց-հայ-ադրբեջանական սահմանային գոտում և ականապատվել է 90-ականներին:
«Ելնելով այն հանգամանքից, որ տվյալ հատվածում հնարավոր չէ պահպանել անվտանգության նվազագույն չափանիշները և իրականացնել վերանորոգման աշխատանքներ` եռակողմ միջպետական համաձայնագրի հիման վրա որոշվել է գազատարի նշված խնդրահարույց հատվածը հանել ականապատ գոտուց և անվտանգ հեռավորության վրա կառուցել նոր գազատար», – ասված է հիմնավորման մեջ:
Խողովակաշարը կտեղափոխվի մի քանի կիլոմետր և կմիանա հայկական կողմի կառուցած նոր հատվածին։
Վրաստանից եկող գազատարը Հայաստան բնական գազի մատակարարման հիմնական ուղիներից մեկն է։ Հայաստանը Ռուսաստանից գազ է ստանում Վրաստանի տարանցիկ ենթակառուցվածքների միջոցով։