Ուկրաինայում պատերազմը մեր պատերազմը չէ․ Դոնալդ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է․ «Ուկրաինայում պատերազմը մեր պատերազմը չէ։ Մենք օգնել ենք, բայց դա մեր պատերազմը չէ»։

Թրամփը հայտարարել է, որ այսպես է արձագանքել Մերցի այն խոսքերին, թե Իրանում ընթացող պատերազմը չի վերաբերում Եվրոպային։

ԱՄՆ նախագահը նաև հաստատել է, որ Կիևի համար նախատեսված զինամթերքի մի մասը վերաուղղվում է Մերձավոր Արևելք։

Նշենք, որ Թրամփը ևս մեկ տարով երկարաձգել է Ռուսաստանի դեմ կիրառվող մի շարք պատժամիջոցների գործողությունը․ համապատասխան ծանուցումը հրապարակվել է ԱՄՆ Դաշնային ռեգիստրում։

Ծանուցման մեջ նշվում է, որ Ռուսաստանը իրականացնում է գործունեություն, որը ներկայացնում է «արտակարգ սպառնալիք ԱՄՆ ազգային անվտանգության, արտաքին քաղաքականության և տնտեսության համար»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment