Քննարկվել են անվտանգության ոլորտի մի շարք առաջնահերթություններ՝ հիբրիդային սպառնալիքների, ապատեղեկատվության դեմ պայքարի և այլնի համատեքստում

Քննարկվել են անվտանգության ոլորտի մի շարք առաջնահերթություններ՝ հիբրիդային սպառնալիքների, ապատեղեկատվության դեմ պայքարի և այլնի համատեքստում

ԱՄՆ–ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Դաշնային հաղորդակցությունների հանձնաժողովի (FCC) նախագահ Բրենդան Քարի հետ:

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են հաղորդակցության և անվտանգության ոլորտի մի շարք առաջնահերթություններ՝ հիբրիդային սպառնալիքների, ապատեղեկատվության դեմ պայքարի և այլնի համատեքստում։

 

Դեսպան Մկրտչյանը կարևորել է FCC–ի ունեցած փորձն ու ընդգծել համագործակցության անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով այս ոլորտում Հայաստանի ունեցած ներուժը, ենթակառուցվածքների և տեխնոլոգիական զարգացման գործընթացում սահմանված առաջնահերթությունները:

Դիտարկվել են հաղորդակցության ոլորտում լավագույն փորձի փոխանակման, ոլորտային փոխայցերի իրակացման և համագործակցության ինստիտուցիոնալացման հնարավորությունները։

Leave a comment