Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին Փհենյան կատարած այցի ժամանակ հրացան է նվիրել, հաղորդում է «Пул Первого» ալիքը։
«Եթե թշնամիներ հայտնվեն», – կատակել է Լուկաշենկոն՝ զենքը Կիմ Չեն Ընին նվիրելիս։
Բելառուսի առաջնորդը նշել է, որ երկիրը ստեղծել է սեփական փոքր զենքի և զինամթերքի արտադրություն։ Համացանցում տեղադրված տեսանյութում երևում է, թե ինչքան հիացած է Հյուսիսային Կորեայի առաջնորդը։ Նա անմիջապես վերցրել է հրացանը և սկսել է ուշադիր զննել այն։