Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Պակիստանի զինված ուժերը վերսկսել են ռազմական գործողությունները Աֆղանստանի դեմ՝ հրադադարի ժամկետի լրանալուց հետո` ըստ Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական խոսնակի։
Ավելի վաղ TOLO News-ը, հղում անելով աֆղան զինվորական պաշտոնյաներին, հաղորդել էր, որ Պակիստանի ռազմաօդային ուժերը խախտել են Աֆղանստանի օդային տարածքը։
Իսլամաբադի և Քաբուլի միջև հրադադարի ժամկետը լրանալու է մարտի 23-ին. կողմերից ոչ մեկը չի հայտարարել հրադադարի ժամկետի երկարաձգման մասին։