ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն արձանագրել է, որ իրեն նաև քննադատել են այն բանի համար, որ նա անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի պահվածքին, երբ վերջինս մետրոյում բարձր ձայնով ու վիրավորանքներով խոսել է արցախցի կնոջ հետ՝ նրա մանկահասակ երեխայի ներկայությամբ։ Այս մասին նա ասել է 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ՝ հայտարարելով, թե ինքն այդ դեպքը դատապարտել է, բայց նաև պետք է արձանագրել, որ «դրան հետևել է գործադիրի ղեկավարի քայլերը՝ նա ներողություն է խնդրել»։
Մանրամասները՝ տեսանյութում։
–00—ԱՊ