Արցախի տարածքում ականի պայթյուն է տեղի ունեցել․ վիրավոր կա

Քաղաքականություն

26.03.2026 | 22:03

Արցախի  տարածքում ականի պայթյուն է տեղի ունեցել։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ մարտի 26-ին Ակնայի շրջանի Յուսիֆջանլի գյուղում ական է պայթել, ասվում է Ադրբեջանի Ներքին գործերի նախարարության, Ադրբեջանի գլխավոր դատախազության և ANAMA-ի մամուլի ծառայությունների համատեղ հայտարարության մեջ։

Նշվում է, թե գյուղի բնակիչ Ջեյհուն Աբբասովը (ծնված 1985 թվականին) ձախ ոտքի վնասվածք է ստացել։ Նա հոսպիտալացվել է Բարդայի կենտրոնական շրջանային հիվանդանոցի շտապօգնության բաժանմունք: Նրա մոտ ախտորոշվել է ձախ ոտքի ստորին սրունքի տրավմատիկ անդամահատում։ Նրա բուժումը շարունակվում է, և նրա վիճակը գնահատվում է միջին ծանրության։

Դատախազությունը հետաքննություն է անցկացնում միջադեպի հետ կապված։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment