https://arm.sputniknews.ru/20260326/hajk-martirvosjany-dardzel-e-tashqendi-shakhmatajin-mijazgajin-mrcashari-haghtvogh-100291675.html
Հայկ Մարտիրոսյանը դարձել է Տաշքենդի շախմատային միջազգային մրցաշարի հաղթող
Հայկ Մարտիրոսյանը դարձել է Տաշքենդի շախմատային միջազգային մրցաշարի հաղթող
Sputnik Արմենիա
Տասը պարտիաներում Հայկ Մարտիրոսյանը ոչ մի պարտություն չի կրել։ 26.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-26T21:26+0400
2026-03-26T21:26+0400
2026-03-26T21:26+0400
հայկ մարտիրոսյան
շախմատ
շախմատի միջազգային ֆեդերացիա (ֆիդե)
շախմատիստ
հաղթանակ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/07/19/28426618_0:0:1601:901_1920x0_80_0_0_fa1509a862a94b81d39894ea36828a18.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. Հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը դարձել է Տաշքենդում անցկացված Agzamov Memorial 19-րդ միջազգային մրցաշարի հաղթող։Տասը տուրերի ընթացքում հայ շախմատիստը տարել է հինգ հաղթանակ և հինգ պարտիա ավարտել ոչ-ոքի՝ չկրելով ոչ մի պարտություն։Նշենք, որ ուզբեկստանցի Գեորգի Ագզամովը Միջին Ասիայի առաջին գրոսմայստերն էր։ Նա մահացել է 1986 թվականին 31 տարեկան հասակում՝ Սևաստոպոլի մերձակայքում ձորն ընկնելու հետևանքով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/07/19/28426618_64:0:1487:1067_1920x0_80_0_0_1388787be5d72d5af4c42eabfb71b827.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայկ մարտիրոսյան, շախմատ, շախմատի միջազգային ֆեդերացիա (ֆիդե), շախմատիստ, հաղթանակ
հայկ մարտիրոսյան, շախմատ, շախմատի միջազգային ֆեդերացիա (ֆիդե), շախմատիստ, հաղթանակ
Բաժանորդագրվել
Տասը պարտիաներում Հայկ Մարտիրոսյանը ոչ մի պարտություն չի կրել։
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. Հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը դարձել է Տաշքենդում անցկացված Agzamov Memorial 19-րդ միջազգային մրցաշարի հաղթող։
Տասը տուրերի ընթացքում հայ շախմատիստը տարել է հինգ հաղթանակ և հինգ պարտիա ավարտել ոչ-ոքի՝ չկրելով ոչ մի պարտություն։
Հայկ Մարտիրոսյանը վաստակել է 7,5 միավոր՝ կիսելով առաջին-երկրորդ տեղերը ռուս գրոսմայստեր Արտյոմ Ուսկովի հետ, որը նույնպիսի արդյունք է գրանցել։ Լրացուցիչ ցուցանիշներով առաջինն է ճանաչվել Մարտիրոսյանը։
Նշենք, որ ուզբեկստանցի Գեորգի Ագզամովը Միջին Ասիայի առաջին գրոսմայստերն էր։ Նա մահացել է 1986 թվականին 31 տարեկան հասակում՝ Սևաստոպոլի մերձակայքում ձորն ընկնելու հետևանքով։