Ակնկալում եմ, որ դատարանն ԱԱԾ-ից կպահանջի այդ օպերատիվ տվյալները․ Հովհաննես Խուդոյան

Փաստաբան Հովհաննես Խուդոյանը միջնորդություն ապացույցի պահանջեց, որով պայմանավորված է գործի հետագա ընթացքը։ «Մասնավորապես, ես առաջին անգամ դատարանը թույլտվություն է տվել գաղտնալսելու և դրա հիման վրա շարունակվել են գաղտնալսումները։ Եվ, ըստ իրավաբանների հայտնաբերվել են «անփոխարինելի» և «եզակի» ապացույցներ, առաջին դատական ակտի հիմքում դրված է հետևյալ ինֆորմացիան, որ օպերատիվ տվյալներ են ստացվել, որ  Բագրատ Սրբազանն ու իր շրջապատի անձիք պլանավորում են կատարել հանցանք՝ այն է Կառավարությանը, ՍԴ-ին, ԱԺ-ին պարտադրելը։ Միևնույն ժամանակ գործի վարույթ նյութերը թերթելիս չենք տեսել, թե ի՞նչ օպերատիվ տվյալներ են։ Հետևապես, եթե չկան օպերատիվ տվյալներ, չի կարող լինել նաև վարույթ։ Միջնորդում եմ՝ պահանջել այդ նյութերը, կցել վարույթին, հետազոտել դրանք։ իսկ այդպիսի նյութեր դատարանին չտրամադրելու պարագայում՝ գործով ձեռք բերված բոլոր ապացույցները ճանաչել ոչ թույլատրելի՝ օպօրինի քրեական վարույթի պատճառով ձեռք բերված լինելու իրավական հիմքով»,- ընդգծել է Խուդոյանը։

Ըստ նրա՝ օրենսդրությունը հնարավորություն չի տալիս փաստաբանին՝ անձամբ պահանջելու դրանք, քանի դեռ չկա ավարտված վարույթ։

«Նախորդ դատական նիստերի ընթացքում ևս քննարկել ենք, որ ի սկզբանե՝ 2024թ․-ի «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ընթացքում անձիք ապօրինաբար գաղտնալսվել են, նրանց նկատմամբ կատարվել են ապօրինի միջամտություններ ՝ պայմանավորված քաղաքական գործընթացներով»,- հավելել է փաստաբանը՝ ակնկալելով, որ դատարանն ԱԱԾ-ից կպահանջի  օպերատիվ տվյալները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment