Չեղարկված չվերթերի փոխհատուցման կարգը դեռ մշակման փուլում է. ԱԳՆ

ԱԳՆ-ից անդրադարձել են Մերձավոր Արևելքից վերադարձող քաղաքացիների տոմսերի փոխհատուցմանը


ԵՐԵՎԱՆ, 26 մարտի․/Նովոստի-Արմենիա/. ԱԳՆ-ից անդրադարձել են Մերձավոր Արևելքից վերադարձող քաղաքացիների տոմսերի փոխհատուցմանը և հայտնել, որ ընթացակարգը մշակման փուլում է։


«Փոխհատուցման ապահովման ընթացակարգը, այդ թվում՝ տեխնիկական մանրամասները գտնվում են մշակման փուլում և ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով ընդունվելուց հետո մանրամասն տեղեկատվությունը կհրապարակվի պաշտոնական հարթակներում», – նշված է հաղորդագրության մեջ: 


Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտնել էր, որ ՀՀ ԱԳ նախարարությունը հանդես է եկել նախաձեռնությամբ, համաձայն որի՝ այն քաղաքացիներին, ում ՀՀ վերադարձի ուղիղ կամ տարանցիկ չվերթները չեղարկվել էին պայմանավորված Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակով, և ում համար ավիաընկերությունը նոր տոմս չի ապահովել և իրենք են գնել ՀՀ վերադարձի նոր տոմսը, ՀՀ կառավարությունը կտրամադրի մինչև 250 հազար դրամ փոխհատուցում յուրաքանչյուր անձի համար։


Leave a comment