Նարեկ Սամսոնյանի կալանքը ևս երկարաձգվել է. վերջինս հացադուլ է հայտարարել

«Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ Նարեկ Սամսոնյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը ևս երկարաձգվել է 3 ամսով:

Դատավորի որոշումը հրապարակելուց հետո Սամսոնյանը անժամկետ հացադուլ է հայտարարել:

Ավելի վաղՎազգեն Սաղաթելյանի կալանքը ևս երեք ամսով երկարաձգվել էր:

Նշենք, որ «Իմնեմնիմի» փոդքասթի հեղինակները կալանավորվել են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ներկայացրած հաղորդման վրա:

Leave a comment