Իրանին օգնելու համար Արաղչին շնորհակալություն է հայտնել Հայաստանին և մի շարք այլ երկրների

https://arm.sputniknews.ru/20260326/iranin-ognelu-hamar-araghchin-shnvorhakalutjun-e-hajtnel-hajastanin-ev-mi-sharq-ajl-erkrneri-100274960.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/11/96961871_80:0:2811:2048_1920x0_80_0_0_f59701e6d7ab98ad80c47ba5d2d93f11.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իրանի իսլամական հանրապետություն, հումանիտար օգնություն, աբբաս արաղչի, պատերազմ

իրանի իսլամական հանրապետություն, հումանիտար օգնություն, աբբաս արաղչի, պատերազմ

Բաժանորդագրվել

ԱԳ նախարարը կարևորել է աջակցությունը Իրանի քաղաքացիների տարհանման և մարդասիրական բեռների առաքման հարցում։

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին շնորհակալություն է հայտնել Հայաստանին և մի շարք այլ պետությունների՝ սրացման ֆոնին Մերձավոր Արևելքի երկրներից Իրանի քաղաքացիների տարհանմանն աջակցելու համար:

«Շնորհակալություն եմ հայտնում Աֆղանստանի, Թուրքմենստանի, Ադրբեջանի, Հայաստանի, Թուրքիայի և անգամ Սաուդյան Արաբիայի կառավարություններին՝ ուխտավորների տարհանման գործում համագործակցության համար։ Մեր հարևանները, այդ թվում Պակիստանը, նույնպես զգալի օգնություն են ցուցաբերել», – նախարարի խոսքը մեջբերում է IRNA գործակալությունը։

Արաղչին նշել է նաև հարևան երկրների կողմից մարդասիրական օգնության, այդ թվում՝ դեղորայքի և սննդամթերքի տրամադրումը:

«Երախտապարտ ենք օգնություն ցուցաբերած բոլոր երկրներին։ Ոչ թե այն պատճառով, որ օգնության կարիք ունեինք, այլ իրանցի ժողովրդի հետ համերաշխությունը աշխարհին ցույց տալու համար», – հավելել է Արաղչին։

Ավելի վաղ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտնել էր, որ Երևանը Թեհրանին մարդասիրական օգնություն է ուղարկել (հիմնականում դեղորայք):

Leave a comment