ՌԴ-ի համար Ուկրաինայի հարցում հիմնական կետերը դեռևս համաձայնեցված չեն․ Պեսկով

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ռուսաստանի համար ուկրաինական կարգավորման վերաբերյալ կարևորագույն հարցերի շուրջ դեռևս համաձայնություն ձեռք չի բերվել, այդ թվում՝ տարածքային հարցի շուրջ։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նա «բացարձակապես կեղծ» է անվանել այն պնդումը, որ Ռուսաստանը մոտ էր Ուկրաինայի վերաբերյալ խաղաղության համաձայնագրի կնքմանը դեռևս փետրվարին, բայց կորցրել է հետաքրքրությունը Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունների սկսվելուց հետո։

«Իրոք, եռակողմ բանակցությունների նախորդ փուլերի ընթացքում կարգավորման ուղղությամբ որոշակի առաջընթաց է գրանցվել, սակայն ռուսական կողմի համար կարևորագույն հարցերի շուրջ դեռևս համաձայնություն ձեռք չի բերվել»,- ասել է Կրեմլի խոսնակը։ Նա այդ հարցերի շարքում նշել է տարածքային հարցը։

Leave a comment