Ձեր ինքնությունն Արարատը չէ՝ Քոչարյանի 200 միլիոն դոլարն է. Ռուբինյան (տեսանյութ)

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

 

Երբ Քրիստինե Վարդանյան այս ամբիոնից հայտարարեց, որ Արարատը մեր ինքնությունն է, կարծում եմ՝ նա խփեց ճիշտ նպատակակետին։ Այս խոսքերով սկսեց իր ելույթը ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյան՝ անդրադառնալով ընդդիմադիր գործընկերոջի կարծիքին։

Ռուբինյանը հիշեցրեց, որ Արարատը Հայաստանի տարածքում էր մինչ այն ժամանակը, երբ Դաշնակցության իշխանության օրոք այն կորցվեց։

«Դուք, Ղարաբաղի ձեր պրոտեժեները մեզ ասում էիք՝ դավաճան, սրիկա և այլն, վերցրեցիք իշխանությունը, 19 օր հետո իրական Ղարաբաղը դարձրեցիք ինքնություն: Դաշնակցության ամբողջ գործունեությունը մի անվերջանալի շղթա է՝ իրական բաները դարձնել ինքնություն, հետո լացել, կենացներ խմել, Հայ դատ անել, փող հավաքել ու ինքնությունը վերածել փողի, մոնետիզացնել իրական հայրենիքը»,- հայտարարեց ԱԺ նախագահի տեղակալը:

Նրա խոսքով՝ Դաշնակցության ինքնությունը ոչ թե Արարատն է, այլ Ռոբերտ Քոչարյանի 200 միլիոն դոլարը, որն ապօրինի ձեռք է բերել՝ ըստ Դատախազության մեղադրանքի:

Leave a comment